Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Կդիմանանք, քանի դեռ ունենք սեփական լեզու, սեփական գիր, սեփական Եկեղեցի

Կդիմանանք, քանի դեռ ունենք սեփական լեզու, սեփական գիր, սեփական Եկեղեցի
13.09.2025 | 10:37

Միամիտ բան պետք է ասեմ, բայց հիանալի տիրապետելով մարդկանց կառավարելու հնարավոր ձևերին, այնուամենայնիվ, հավատում եմ հայի գենի ուժին, որ կազատվենք մեզ սպանելու եկած նեռից։

Չի կարող մի քանի հազար տարի ոչ մի վերափոխման չենթարկված գենը, ունենալով սեփական լեզուն և գիրը պարզապես վերանալ։

Հավատում եմ, որ մեզ կործանման տանող բոլոր հոգեբանական մեխանիզմներին կարելի է հակադարձել պարզությամբ, ազնվությամբ, բջջի մաքրությամբ։

Ինքս էլ աշխատում եմ օրինակ ծառայել, ցույց տալով, որ մարդիկ հեշտ կառավարելի են, բայց նրանց «կառավարչին» կարելի է հաղթել հոգու մաքրությամբ, պարզությամբ, անկաշկանդվածությամբ, համբերատարությամբ ու կարևորը` հավատքով։

Պետք է մարդկանց ուշքի բերել, անընդհատ ասել, որ նրանց կոնֆետ տվող ամեն մեկին չհավատան, մի բան ինտերնետում կարդալով, դիտելով հարց տան, իսկ ո՞վ է պատվիրատուն, ո՞վ է օգտվում դրանից։

Անընդհատ մարդկանց պետք է ասել սա, որ նորից ու նորից մեզ սպանելու, վերացնելու եկած նիկոլները չվերարտադրվեն։

Պետք է մարդիկ հասկանան, որ ադրբեջանցիների պատմությունը հորինելով, նրանց հողեր տալով, իրենք իրանց են վարի տալիս։

7 տարի է մարդկանց խաբում են, ստում, «սեր» բառն ասում ու սպանում ժողովրդին։ Այդքան տարի դեռ դիմանում ենք։ Դիմանում ենք, քանի ունենք սեփական լեզու, սեփական գիր, սեփական Եկեղեցի։

Նեռը ամեն բան կանի, սեր ու սուտ բարոյականություն, Սաղմոսներ կարդալով մեր ինքնագիտակցությունը պահող Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու համար։ ՈՒ անում է դա պարբերաբար, ամեն օր, ամեն րոպե, սկսած 2018 թվականից, հենց ձեզ բոլորին խաբեց ու նստեց իշխանության աթոռին։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ